ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Հայկական մշակույթի օրեր՝ Իսրայելում

Հայկական մշակույթի օրեր՝ Իսրայելում
05.07.2014 | 14:55

Երկկողմ միջպետական համաձայնագրերով և Իսրայելի սփյուռքի նախարար Նաֆթալի Բենեթի նախաձեռնությամբ` հուլիսի 7-14-ին Իսրայելում կկայանան հայ մշակույթի օրեր, նախատեսվում են «Բարեկամություն» Հայաստանի պարարվեստի պետական համույթի, «Կադանս» երաժշտական անսամբլի, Ինգա և Անուշ Արշակյանների համերգները Թել Ավիվում և Հայֆայում, կբացվի հայ պատմամշակութային ժառանգությանը նվիրված լուսանկարչական և ձեռագործ աշխատանքների ցուցահանդես: «Բարեկամություն» պարարվեստի պետական համույթը Իսրայելի Կարմիել քաղաքում կմասնակցի միջազգային փառատոնի: ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ կունենա Իսրայելի Կնեսետի խոսնակ Իոել Էդելշտեյնի, Կնեսետի պատգամավորների, Իսրայելի արտաքին գործերի նախարարի տեղակալի, Իսրայելի մշակույթի և սպորտի նախարար Լիմոր Լիվնատի, Թել Ավիվի և Նազարեթի քաղաքապետերի հետ: Նախատեսվում է այցելություն Երուսաղեմի Հայոց պատրիարքարան և հանդիպում հայ համայնքի հետ: Հանդիպումների ժամանակ կքննարկվեն հայ-իսրայելական մշակութային համագործակցության ապագա ծրագրերը, կնախանշվեն ոլորտային համագործակցության նոր ուղղությունները և կհստակեցվեն 2015 թ. երկկողմ համագործակցության ծրագրերը:

Դիտվել է՝ 698

Մեկնաբանություններ